Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան




 

Հայկական ժամանակ. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է իր այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում, որոնցում տևական ժամանակ նկատելի առաջընթաց չի եղել:


 


Այս մասին «X»-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:


 


«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է TRIPP նախաձեռնության կարևորությունը՝ որպես ձեռքբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին, ինչպես նաև հիշատակել այն փաստաթղթերը, որոնք երեկ ստորագրվել են Հայաստանի հետ»,- նշել է դեսպանը:


 


 


Leave a Comment