Թշնամիներին հաճոյանալու համար չեն կարող նվաստացնել զինվորականներին. Թաթոյան – Նորություններ 28.05.2026

Մենք պետք է ունենանք այնպիսի ղեկավարություն, որը թշնամիներին հաճոյանալու համար, չի նվաստացնի մեր զինվորականներին: Այս մասին այսօրվա ռազմական շքերթի առիթով ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Մենք պետք է ունենանք այնպիսի ղեկավարություն, որը թշնամիներին հաճոյանալու համար, չի նվաստացնի մեր զինվորականներին: Գործող վարչապետը և նրա շրջապատը, որոնք ամեն օր նվաստացնում են մեր զինվորներին և նրանց ընտանիքներին, իրենց 6 տարվա ձախողումները փորձում են թաքցնել նրանց հետևում: 6 տարվա ընթացքում ունեցել ենք 3 պատերազմ, 3 պարտություն և երկրորդ հայկական ցեղասպանություն: Հունիսի 7-ը մեր երկիրը ազատականացնելու օրն է»:

 

Leave a Comment