ԱՄՆ-ն և Թաիլանդն արագացրել են հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/LNG) երկարաժամկետ մատակարարման շուրջ բանակցությունները, գրել է Reuters-ը։
Այս գործընթացն ակտիվացել է այն բանից հետո, երբ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով վնասվել են գազ արտահանող Կաթարի խոշորագույն արտադրական հզորություններ, հավելել է լրատվամիջոցը։
Ըստ աղբյուրի՝ բանակցությունների առանցքում ամերիկյան Venture Global ընկերության (Venture Global-ը ամերիկյան էներգետիկ ընկերություն է, որը մասնագիտացած է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության և մատակարարման ոլորտում․ խմբ) և Թաիլանդի պետական վերահսկողության տակ գտնվող էներգետիկ ընկերության (PTT PCL ) միջև կնքվելիք պարտավորեցնող պայմանագիրն է։
