Ավստրիայում դատում են Թեյլոր Սվիֆթի համերգի վրա հարձակում ծրագրած տղամարդուն

Ավստրիայում դատում են Թեյլոր Սվիֆթի համերգի վրա հարձակում ծրագրած տղամարդուն

Վիեննայում կայացած դատավարության շրջանակում այսօր սպասվում է վճիռ այն տղամարդու գործով, որը խոստովանել է, որ ծրագրել էր հարձակում իրականացնել Թայլոր Սֆիվթի համերգի ժամանակ։ Դեպքը տեղի էր ունեցել դեռ 2024 թվականի օգոստոսին, երբ Ավստրիայի իշխանությունները կանխել էին ահաբեկչական ծրագիրը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել էին երգչուհու նախատեսված երեք համերգները Վիեննայում։

21-ամյա ավստրիացի Բերան Ա.-ն, որի ամբողջական անունը չի հրապարակվում Ավստրիայի գաղտնիության օրենքների պատճառով, մեղադրվում է ահաբեկչական հանցագործությունների և ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։ Նրա փաստաբանի խոսքով՝ նա դատարանում ընդունել է մեղքը համերգի վրա հարձակման նախապատրաստման մասով։ Եթե դատարանը մեղավոր ճանաչի նրան, երիտասարդին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment