Քենիայի դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով 16 աշակերտ է զոհվել

Քենիայի դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով 16 աշակերտ է զոհվել

Քենիայում աղջիկների գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 16 աշակերտուհի։ Դեպքը տեղի է ունեցել Նայրոբիից մոտ 120 կիլոմետր արևմուտք գտնվող Գիլգիլ քաղաքում։

Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, երբ աշակերտուհիները քնած են եղել Utumishi Girls դպրոցի հանրակացարանում։ Դեպքի վայրում շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ հրդեհի պատճառները դեռ պարզվում են։

Տեղի ոստիկանության հրամանատար Մասուդ Մվինին միջադեպը բնութագրել է որպես ցավալի և ողբերգական իրավիճակ։ Դպրոցի տարածքը շրջափակվել է, և ներս են թողնում միայն ծնողներին։

Քենիայում նման ողբերգությունները նորություն չեն․ վերջին տարիներին երկրի գիշերօթիկ դպրոցներում մի շարք մահաբեր հրդեհներ են գրանցվել։ Մասնագետները հաճախ պատճառ են համարում անվտանգության կանոնների չպահպանումը, ինչը մեծացնում է զոհերի թիվը նման դեպքերի ժամանակ։

 

 

 

 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment