
Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները։ Հարվածներից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը բնակիչներին կոչ էր արել տարհանվել Զահրանի գետից հյուսիս գտնվող շրջաններ։
Լիբանանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածներ են հասցվել Տյուրոս քաղաքին և հարակից տարածքներին, ինչի հետևանքով շենքերում հրդեհներ են բռնկվել։ Տեղացիները խուճապահար լքել են իրենց տները, գրում է BBC-ին։
Իսրայելը մեղադրում է «Հեզբոլլահին» հրադադարը խախտելու մեջ, մինչդեռ շարժումը հայտարարում է, որ իսրայելական ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել։