Քենիայի դպրոցում հրդեհ է բռնկվել․ զոհվել է 16 աշակերտ — Հայաստանի Հանրային Ռադիո

Քենիայի Գիլգիլ քաղաքի գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 16 աշակերտ, ևս 74-ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել Նայրոբիից մոտ 120 կմ արևմուտք գտնվող Ուտումիշի իգական դպրոցում։

Քենիայի Կարմիր խաչի և ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հինգշաբթի վաղ առավոտյան, երբ աշակերտները դեռ քնած են եղել։ Իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները և դեռևս չեն պարզել հրդեհի պատճառը։

Ոստիկանությունը հայտնել է, որ դպրոցը շրջափակված է, իսկ տարածք մուտք գործելու իրավունք ունեն միայն ծնողները։ Նախնական տվյալներով՝ զոհերի մեծ թվի պատճառ կարող էին դառնալ գերբնակեցումն ու անվտանգության կանոնների խախտումները։

Leave a Comment