Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան

Արևելյան Հայաստանի տարածքում սակայն օսմանյան զորքերը հանդիպեցին հայ ժողովրդի վճռական և կատաղի դիմադրությանը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մոտ մեկ շաբաթ մղված արյունալի ճակատամարտերի արդյունքում օսմանյան բանակը կանգնեցվեց և հետ շպրտվեց, տալով մեծ կորուստներ, իսկ օսմանյան կառավարությունը ստիպված եղավ ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և հաշտության պայմանագիր կնքել նրա հետ:
Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության, և նրա գոյությունն իսկ հնարավոր է դարձել միայն ու միայն 1918 թ. մայիսին կազմակերպված միահամուռ դիմադրության և վճռական հաղթանակների շնորհիվ: Առանց դրանց, հայկական պետություն այսօր չէր լինի, իսկ մեր երկրի բոլոր տարածքներն էլ այսօր կիսված կլինեին Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

Խոնարհելով գլուխներս մայիսյան հաղթանակների հերոսների հիշատակի առաջ, միշտ հիշենք, որ առանց պայքար չկա հաղթանակ, իսկ առանց հաղթանակ չկա արժանապատիվ կյանք: Փառք պայքարած և հաղթանակած մեր հերոսներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

 

Leave a Comment