ԱՄՆ-ն վերջին օրերին երկրորդ անգամ է հարվածել Իրանին — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ-ն երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ է հարվածել Իրանին՝ թիրախավորելով Բանդար Աբբաս ռազմավարական նավահանգստային քաղաքում գտնվող ռազմական օբյեկտը, գրում է BBC-ին։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների ընթացքում ոչնչացվել են նաև իրանական չորս միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք, ըստ Վաշինգտոնի, «սպառնալիք էին ներկայացնում Հորմուզի նեղուցի շրջանում»։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության փոխանցմամբ՝ Բանդար Աբբասի ռազմական օբյեկտը խոցվել է այն պահին, երբ այնտեղ պատրաստվում էին արձակել հերթական՝ հինգերորդ անօդաչու թռչող սարքը։

Հարվածները տեղի են ունեցել Հորմուզի նեղուցում ծավալված եռամսյա ճգնաժամին վերջ տալու շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին։

Վաշինգտոնը հայտարարում է, որ գործողությունները կատարվել են «ինքնապաշտպանության նպատակով»։

Իրանը խստորեն դատապարտել է հարվածները՝ դրանք անվանելով «հրադադարի կոպիտ խախտում» և հայտարարել, որ «թշնամանքի որևէ գործողություն անպատասխան չի մնա»։

Leave a Comment