Ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը. Կայա Կալլաս

Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը, մինչդեռ ԵՄ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մնում են ուկրաինական մայրաքաղաքում:

«Այն ամենից, ինչ մենք երեկ լսել ենք Ուկրաինայից, բոլոր դեսպանատները մնում են՝ բացի մեկից: Բոլոր եվրոպացիները մնացել են, ԱՄՆ-ն հեռացել է», – հայտնել է նա՝ Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես:

Leave a Comment