Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքել է Կիևը, մինչդեռ Եվրամիության երկրների բոլոր դիվանագիտական առաքելությունները շարունակում են մնալ Ուկրաինայի մայրաքաղաքում։ Այդ մասին նա հայտնել է Կիպրոսում անցկացված ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։