Փորձեք ձեր սերը

Փորձեք ձեր սերը

28.05.2026 | 00:10

Մեծ սերը գիտի, որ ամեն մի դժվարության մեջ, ամեն փորձության ու ձախողության մեջ, իր սիրելիի սոսկ ներկայությունը բավական է:

Այս ձևով ստուգեք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը:

Ինձ հետ լինելը միայն, իմանալը, որ Ես քո կողքին եմ, բերու՞մ է արդյոք քեզ խաղաղություն և ուրախություն: Եթե այդպես չէ, այդ դեպքում Իմ հանդեպ ունեցած քո սերը և Իմ մասին ունեցած քո պատկերացումները թերի են:

Եթե իրոք այդպես է, ուրեմն ավելի շատ աղոթեք սեր ունենալու համար:

Մեկնաբանություններ

Leave a Comment