Ջիվանիի, Աշուղ Աշոտի, Շերամի և Նիզամիի ստեղծագործությունները. «Կենդանի ձայնադարան»

«Կենդանի ձայնադարան» հաղորդման շրջանակում ստուդիայում է Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ Թովմաս Պողոսյան։ Մենակատարներն են՝ Մկրտիչ Աֆրիկյան, Անանյա Հովսեփյան, Սերինե Պողոսյան, Թեհմինե Գրիգորյան և Արմեն Տաշչյան։

Հաղորդման ընթացքում կհնչեն Ջիվանիի, Աշուղ Աշոտի, Շերամի և Նիզամիի ստեղծագործությունները։ Աշուղական երգարվեստը հայկական մշակույթի ամենաջերմ ու խորքային շերտերից է, որտեղ սերն ու կարոտը, հայրենիքի հանդեպ նվիրումն ու մարդու ներաշխարհը հնչում են անկեղծ ու սրտառուչ մեղեդիներով՝ սերունդներին փոխանցելով ժողովրդի ապրումներն ու դարերի իմաստությունը։

Leave a Comment