Ռուսաստանի Դաշնությունը նախկինի պես համակողմանի աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում, այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։
«Երևանը, սեփական սահմանային կառույցների ձևավորման հետ մեկտեղ, պաշտպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները։
Դա տեղի է ունենում ՌԴ սահմանապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ»,- «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Կուլիշովը։