«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամներ են կալանավորվել ենթադրյալ ընտրակաշառք տալու և ստանալու գործով։
Հակակոռուպցիոն կոմիտեից (ՀԿԿ) Armenia Today-ին հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված տասը անձից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Մայիսի 26-ին Հակակաոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փետրվարի 7-ից մայիսի 19-ը ընտրական գործընթացների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տարբեր ենթադրյալ հանցանքների կատարման կասկածանքով 94-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։
Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որին կմասնակցի 18 քաղաքական ուժ։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։
