Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

Իսրայելի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջաններում իրականացված ինտենսիվ ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է BBC-ին:

Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների ակտիվացման մասին՝ նշելով, որ Իսրայելը խորացնում է իր գործողությունները Լիբանանում և ամրապնդում անվտանգության գոտին՝ երկրի հյուսիսային բնակավայրերը պաշտպանելու նպատակով։

Իսրայելական բանակի տվյալներով՝ սա ԱՄՆ-ի միջնորդությամբ ապրիլին հաստատված հրադադարից հետո ամենածանր գիշերներից մեկն էր։ Հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվում է երկու կողմերից. Իսրայելը շարունակում է օդային և հրետանային հարվածները, իսկ «Հեզբոլլահը» հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակում Իսրայելի ուղղությամբ։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների թիրախում են եղել Բեքաա հովտի և հարավային Լիբանանի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Բոֆորտի պատմական ամրոցի շրջակայքը։

Leave a Comment