«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ.Գորկու փողոցի 35-ից 74 հասցեների (նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի թաղամաս), հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Մայիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
