Հենրիխ Մխիթարյանը և «Ինտերը» կերկարաձգեն պայմանագիրը – armeniatoday.am

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում, գրել է Championat-ը։

Ըստ հրապարակման՝ որոշումը կայացվել է ֆուտբոլիստի և միլանյան ակումբի ղեկավարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:

Ըստ սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մեկ մրցաշրջանի համար, իսկ փաստաթղթերը կստորագրվեն առաջիկա օրերին: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ 37-ամյա փուտբոլիստը կարող էր ավարտել կարիերան։

Միլանի ակումբի կազմում Մխիթարյանը հանդես է գալիս 2022 թվականի հունիսից։ Այս ընթացքում նա «Ինտերի» հետ մասնակցել է 187 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել 12 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռոման», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», Դորտմունդի «Բորուսիան» և «Շախտյորը»:

Leave a Comment