Տիգրան Հայրապետյանն ահազանգում է խուզարկությունների, ձերբակալությունների և փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու մասին։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն Armenia Today-ին հայտնել է, որ առավոտյան 7-ից խուզարկություններ են։ Նրա խոսքով՝ 8 ձերբակալվածը, նախնական տեղեկություններով ու հավանաբար «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրներն են։
Նա նշեց, որ նրանց բերել են Հակակոռուպցիոն կոմիտե։
«Արդեն 1 ժամ 15 է՝ փորձում ենք իրականացնել նրանց պաշտպանությունը, բայց թույլ չեն տալիս։ Նրանց նկատմամբ քննչական գործողություններ են՝ առանց փաստաբանի»,- ասել է փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ ահազանգել են ՄԻՊ-ին, սակայն այնտեղից նյութեր են ուզել, մինչև այս պահը աշխատակազմից որևէ մեկը պաշտպանների աշխատանքը խոչընդոտելու հարցով օգնություն չի տրամադրել։
Հայրապետյանը հայտնեց, որ փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու հարցով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որտեղից ևս դեռ արձագանք չկա։
