Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ

Վարորդական իրավունքից զրկվածներին  Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։

Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Վարելու իրավունքից 2–րդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության: 

Leave a Comment