300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման անվերադարձ փակել ենք․ վարչպետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման անվերադարձ փակել ենք․ վարչպետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը Կոտայքում՝ քարոզարշավի ժամանակ, անդրադարձել է ռուսաստանահայ գործարար  Սամվել Կարապետյանի հայտարարությանը։

«Մեզ վախեցնելու թեմաներից մեկը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման է։ Էլ միլիոններ են ծախսում, միլիոններ։ Երեկ գնացել եմ տուն, քարոզարշավից հետո ժամը քանիսն էր, մտել եմ տուն, ասի՝ մի հատ թեյ խմեմ, միացրել եմ, յութուբում մի բան նայեմ։ Տեսնեմ՝ ինչ-որ մի կին 2 երեխու հետ գնում, մտնում է մանկապարտեզ, ասում է՝ երեխեքին բերել եմ մանկապարտեզ, տնօրենն էլ ասում է՝ գիտե՞ք ինչ, բան, Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չենք կարա ընդունել»,- ասել է վարչապետը և հավելել, որ մարդ պիտի խելագար լինի, որ միլիոններ ծախսի նման եթերի գնալու համար։

«Այդ ի՞նչ 300 հազար ադրբեջանցի։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մենք 2024 և 2023 թվերին թեման անվերադարձ փակել ենք, բայց գիտե՞ք ինչով ենք փակել՝ շատ դժվար և ծա՛նր որոշումներ կայացնելով, և, հետևաբար, էդ հարցը օրակարգ վերադարձնելը բացառելու ամենակարճ ճանապարհը ընդհանրապես պատերազմն է»,- ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment