«Նոյյան Տապան»․ Քննարկում․ Հյուր՝ Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Սամվել Ասլիկյան
«Նոյան Տապան»-ի եթերում Գայանե Առաքելյանի հարցերին է պատասխանում Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Սամվել Ասլիկյանը։ Քանի որ պարոն Ասլիկյանն ունի խոսքի խնդիրներ, հարցազրույցն իրականացվել և ձայնագրվել է ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ։ Հաղորդման ընթացքում մանրամասն վերլուծվում է Ալմաթայի հռչակագրով առաջնորդվելու և սովետական վարչական սահմանները ճանաչելու կործանարար հետևանքները։ Ըստ բանախոսի՝ դրանով Հայաստանն իրեն ինքնահռչակում է որպես «ագրեսոր և օկուպանտ», ինչի հիման վրա Բաքուն արդեն իսկ 150 միլիարդ դոլարի փոխահատուցման հայց է պատրաստում, որը հետագայում վերածվելու է Սյունիքի ու Սևանի նկատմամբ տարածքային պահանջների։ Սամվել Ասլիկյանը ներկայացնում է ԱԺԲ-ի առաջարկած իրավական լուծումը՝ Հայաստանը պետք է պաշտոնապես հռչակվի Առաջին հանրապետության իրավահաջորդ (ինչը պետք է ամրագրվի նոր Սահմանադրության մեջ) և հարցը տեղափոխի միջազգային իրավունքի հարթություն՝ հիմնվելով 1920 թվականի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի վրա։ Անդրադարձ է կատարվում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ ստեղծված ռազմավարական վտանգներին, ԱՄՆ-ի հետ «ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի» կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությանը և «Ազգ-բանակ» հայեցակարգին, որի հեղինակներն են Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը։ Բացատրվում է նաև, թե ինչու Արցախի էջը փակված չէ միջազգային իրավունքի տեսանկյունից և ինչպես է Փաշինյանի ռեժիմը խաբում սեփական ժողովրդին։ Դիտեք հարցազրույցը՝ հասկանալու համար, թե ինչու է աշխարհի պատերազմական իրավիճակում խաղաղություն քարոզելը հավասարազոր դավաճանության։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня #Армения #karabakh #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах #news #analytics #NoyanTapanTV #Temu#noyantapanshort #short #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677
e-mail contact@nt.am
