
Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ կրկին անդրադառնալով Ռուբիոյի այցին ու ստորագրված փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ինչո՞վ է այն պատմական. պատմական՝ կարճաժամկետում ու երկարաժամկետում: Կարճաժամկեոտում պատմական է, որովհետև ի վերջո 5-6 տարի մեզ ուղեկցող միջանցքային խոսակցություններն անվերադարձ փակվեցին: Արձանագրված է, որ ՀՀ-ն ԹՐԻՓՓ նախագծի իրագործման բոլոր հատվածներում պահպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը»: