Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկմանը մասնակցելու շրջանակներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ներկայիս օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հետհակամարտական շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, վստահության ամրապնդման միջոցառումների և տարածաշրջանում ականապատման սպառնալիքի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
