Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան

Իր դավաճանությունների քանակից Նիկոլ Փաշինյանն ուղեղի բորբոքում է ստացել։ Հիվանդագին մտքով, ստալինյան ռեպրեսիաներին համահունչ, սկսել է ոչ թե SMS-երով ապօրինի հրահանգներ իջեցնել իրավապահներին, այլ պիկապների վրայից է ասում, թե ում վրա ինչ գործ կարեն։

Նիկոլ Փաշինյանը, եթե դավաճաններ ու լրտեսներ է փնտրում, թող նայի հայելու մեջ, դավաճանին էլ կտեսնի, լրտեսին էլ կտեսնի, իր հիվանդ ուղեղում առաջացած ամենավերջին անբարոյականին էլ կտեսնի։

Նիկոլ Փաշինյա՛ն, ասում էիր` Արցախը թոկ էր Հայաստանի վզին, որ չէր թողնում շնչի։ Դու ոչ թե թոկ ես, այլ թարախապալար ես Հայաստանի վզին, որ չես թողնում հայ ժողովուրդը շնչի, Հայաստանն ապրի, և այդ թարախապալարը հունիսի 7-ին հայ ժողովուրդը կտրելու է։

Leave a Comment