Սոֆիան և Բաքուն համաձայնել են ավելացնել ադրբեջանական գազի մատակարարումները և գործարկել կանաչ էներգիայի միջանցք դեպի Բուլղարիա, հայտարարել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Մեր հարաբերություններում դրական քաղաքական թափը պետք է վերածվի գործնական արդյունքների և երկու կողմերի համար էլ օգտակար նախագծերի»,- նշել է Յոտովան ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում՝ մայիսի 28-ին նշվող Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։
«Ես կարծում եմ, որ էներգետիկ համագործակցության վերաբերյալ մեր բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, բուլղարական ընկերություններին ադրբեջանական բնական գազի մատակարարումների ավելացումը և Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև կանաչ էներգիայի ցամաքային փոխադրման համար երկրորդ էներգետիկ միջանցքի քննարկված ներուժն անհրաժեշտ ներդրումներ են ժամանակակից աշխարհում, որը ցնցված է հակամարտություններով և անկայունությամբ»,- նշել է նա։
Ըստ նրա՝ արդյունաբերական գոտիներում և տեխնոլոգիական պարկերում գործընկերության ամրապնդումը, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում կապերի ընդլայնումը նույնպես կարևոր առաջնահերթություններ են Բուլղարիայի համար։
