Արմատները և պտուղները

Արմատները և պտուղները

27.05.2026 | 00:13

Հիշեք այն դասը, որ վերաբերում է սերմի աճմանը:

Այն նախ արմատներ է խրում դեպի վար, որպեսզի ամրանա ու կառչի հողին և միաժամանակ դեպի վեր է աճում` վերածվելու համար մի տունկի, որն իր ծաղիկը բացելով զվարթեցնելու է աշխարհը:

Երկու ուղղությամբ այս միաժամանակյա աճումն անհրաժեշտ է: Առանց ամուր արմատների, տունկը շուտով կթառամի, այդպես էլ շատ գործեր գլուխ չի հանի Իմ այն հետևորդը, ում մոտ պակասում է Իմ մեջ աճելու անհրաժեշտությունը:

Որքան որ մեկը դեպի վեր է աճում, առավելապես անհրաժեշտ է, որ նա իր արմատներն ավելի խորը խրի հողի մեջ:

Շատերը մոռանում են այս իրողությունը, հետևաբար, Ինձ համար արված իրենց գործը տևական չի լինում: Զգույշ եղեք այն տերևներից ու ծաղիկներից, որոնք աճում են առանց արմատի:

Մեկնաբանություններ

Leave a Comment