Բրիտանական The Guardian պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել՝ երկիրը ներկայացնելով որպես Արևելքն ու Արևմուտքը միացնող հնարավոր նոր խաչմերուկ։
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղությունից և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումից հետո Հայաստանը կարող է դառնալ «Միջին միջանցքի» մաս՝ Չինաստանն ու Եվրոպան կապող առանցքային երթուղու, որը շրջանցում է Ռուսաստանն ու Սուեզի ջրանցքը։