Բոլոր ցուցանիշներն իդեալական վիճակում են․ Թրամփը բժշկական հերթական հետազոտությունն է անցել



Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտություն է անցել։ Այս մասին նա հայտարարել է Truth Social-ի իր էջում։



«Քիչ առաջ անցա հերթական բժշկական հետազոտությունը Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական հաստատությունում, որն անցնում եմ 6 ամիսը մեկ անգամ»,- գրել է Թրամփը։


ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բոլոր ցուցանիշներն իդեալական վիճակում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment