ԹՈՒՄՈ կենտրոն՝ բելգիական Լիեժ քաղաքում — Հայաստանի Հանրային Ռադիո

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից հայտնում են, որ նախորդ շաբաթ Բելգիայի Լիեժ քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը՝ GRE Liège-ի և Noshaq-ի հետ համագործակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են գտնվել Վալոնիայի փոխնախագահ Պիեռ-Իվ Ժեհոլեն, Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերը, Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը և Էնթերփրայզ Արմենիայի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը։

Թումո Լիեժը տեղակայված է քաղաքի ամենանշանավոր պատմական շենքերից մեկում՝ La Grande Poste նեոգոթական կառույցում։ Կենտրոնը կհյուրընկալի շաբաթական 1.000 պատանու, որոնք հնարավորություն կունենան ուսումնասիրել գեներատիվ AI, եռաչափ մոդելավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ծրագրավորում և ռոբոտաշինություն։

Leave a Comment