Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։
«Դե ինչ, ևս մեկ անգամ ասում եմ՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անմտություն է։ Ավելին՝ մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է խոսում. կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես տարրական ուղեղի բջիջների մակարդակով չի հասկանում, թե ինչ է ասվում, կամ երկրորդը՝ սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, իհարկե, անօգուտ, սեղմել հասարակության համար ցավոտ կետերի վրա։
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն և սրիկայություն»,- նշել է նա։