Այսպիսի ընտրություն երբեք չի եղել. 4 կողմից հիբրիդային գրոհ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսպիսի ընտրություն երբեք չի եղել. 4 կողմից հիբրիդային գրոհ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-զրույց» հաղորդաշարի այսօրվա հյուրն է պաշտպանության նախկին նախարար, «Ռեֆորմիստների» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու որոշեց հենց այս փուլում վերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ Հարությունյանը նշեց.

«Ստեղծված իրավիճակից և տարածաշրջանում ու ընդհանրապես աշխարհում առկա սպառնալիքներից ելնելով՝ երկար մտածելուց հետո համարեցի, որ սխալ կլինի այս ամենին կողքից նայելը»։

Խոսելով ՀՀ զինված ուժերում առկա խնդիրների մասին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց.

«Առաջին խնդիրը կադրային հարցն է։ ԶՈՒ-ն չի պատերազմում, պետությունն է պատերազմում։ Մեր ամենաթույլ օղակը մեր պետությունը պատերազմին պատրաստելն է. պետք է ունենանք ծրագիր, որը չկա, իսկ դա պետք է բխի անվտանգության հայեցակարգից, որը նույնպես իրականում չկա։ Դրա հիման վրա պետք է գրվի դոկտրին։ Երբ պատրաստում ես զինված ուժերի կիրառման ծրագիրը, դրան զուգահեռ պետք է ունենաս «Պաշտպանության մասին» համապատասխան օրենքը, որը, սակայն, 2017 թվականի է և չի համապատասխանում այսօրվա իրականությանը»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի արտասահմանյան անձնագրում աշխատանքի վայրը ՌԴ ԱԴԾ (ФСБ) նշված լինելու մասին տեղեկությանը՝ նա նշեց.

«Իմ անձնագիրն էլ են գտել, որտեղ նշված է, թե ես ՌԴ քաղաքացի եմ, բայց ես նեղացել եմ։ Ես 10 տարի Մոսկվայում եմ ծառայել, կարող էին գոնե Մոսկվայում գրանցել, բայց տարել-գրանցել են Ռոստովում կամ չգիտեմ որտեղ։ Մենք հերքել ենք դա, բայց էլի շարունակում են պնդել, որ ՌԴ քաղաքացի եմ։ Ես երբեք չեմ եղել։ Ես չեմ կարող Սամվել Կարապետյանի անձնագրի մասին տեղեկությունը հաստատել կամ հերքել, բայց ինձ համար մի բան պարզ չէ։ Այդ անձնագիրը փաստաթուղթ չէ, դա պետք է պաշտոնական խողովակներով գա։ Հիմա պետք է պահանջեն, որ այդ փաստաթուղթը գա. ՌԴ պետական մարմինները պետք է ներկայացնեն այն, և միայն դրանից հետո կարելի է ասել, որ այդ փաստաթուղթն իրական է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment