Բաքվում պահվող հայ գերիների և պատանդառված անձանց հարցը մշտապես Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զրույցի կետերի մաս է, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր ամերիկյան գործընկերները այս հարցի նկատմամբ ջանքեր են գործադրել և այդ ջանքերը հաջողություն են ունեցել։ Ես մեծ հույս ունեմ, որ այս հարցն առաջիկայում նոր հաջողություն կունենա»,- նշել է նա։