ՀՀ վարչական դատարանի նախագահի վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա որոշումը «պատմական խայտառակություն» էր որակել։ «Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել»,- գրել է փաստաբանը և նշել, որ որոշումը կբողոքարկի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։
Երիցյանը հիշեցրել է, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ինքը ստիպված էր Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։
