ՀՀ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խոսել է հայերի և ամերիկացիների համար տնտեսական նոր հնարավորություննեի մասին՝ ռազմավարական գործընկերության նոր մակարդակի բարձրացմամբ:
«Այսօր, թարմացնելով ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, մենք հնարավորություն ունենք ուրվագծելու ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունների ապագան և ստեղծելու գործընկերության և տնտեսական հնարավորությունների նոր ուղի, ինչպես հայերի, այնպես էլ ամերիկացիների համար:
Մենք հիմք ենք դնում այնպիսի տնտեսական փոխգործակցության, որը թույլ կտա հայերին գումար աշխատել և բարգավաճել, իսկ ամերիկացիներին անել նույնը, և դա անել միասին, ինչը ազգերին միմյանց կապելու ամենաուժեղ ձևերից մեկն է: Երկկողմ հարաբերություններն ամենալավն են աշխատում, երբ երկու երկրներն էլ առավելություն են տեսնում համատեղ աշխատանքի մեջ, և երբ հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստանում: Դա լինում է այն դեպքում, երբ դուք կիսում եք ապագայի ընդհանուր տեսլականը և գիտակցում եք, որ համագործակցելով միմյանց հետ՝ կարող եք օգնել միմյանց միասին հասնել այդ ավելի լավ ապագային»,- ասել է Ռուբիոն:
Նա իր խոսքում նշել է նաև, որ ԱՄՆ-ը և Հայաստանը հարաբերությունները զարգացնում են ամենատարբեր մակարդակներում, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է։