«Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ են հայտնվել նաև ուշագրավ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» յոթերորդ նիստը, որը պաշտոնապես նվիրված է եղել երկկողմ հարաբերությունների «ապագային», իրականում ունեցել է շատ ավելի խորը քաղաքական ենթատեքստ և հանգեցրել է կոնկրետ տնտեսական հետևանքների։
Ըստ աղբյուրից ստացված տեղեկությունների՝ հանրային հաշվետվությունները թաքցրել են բարձրաստիճան պաշտոնյաների ներկայության իրական մասշտաբները։ Նիստն իրականում գլխավորել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչը միտումնավոր չի հանրայնացվել, որպեսզի պաշտոնական Մոսկվան չկապվի Հայաստանի ընդդիմադիր շրջանակների ուղղակի համակարգման հետ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները տապալելու և հիբրիդային պատերազմի միջոցով ընտրական գործընթացներին միջամտելու սցենարները, իսկ մասնակիցների ցանկում եղել են մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ հայ հասարակական-քաղաքական գործիչներ։
Ինչպես նշվում է փոխանցված նյութերում, հենց այս նիստի ավարտից հետո «Վերին Լարս» անցակետում սկսվել են հայկական բեռնատարների արհեստական ու զանգվածային ուշացումները, իսկ «Ռոսսելխոզնադզորն» ու «Ռոսպոտրեբնադզորը» հաջորդաբար սահմանափակել են հայկական ծաղիկների ներկրումը, արգելել «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը և կասեցրել հայկական կոնյակի ու գինու մի քանի խմբաքանակների մուտքը Ռուսաստան՝ «որակի անհամապատասխանության» պատրվակով։
Նիստին մասնակցած գործիչների ուշագրավ ցանկին կարող եք ծանոթանալ ստորև։
