Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց․ փաստաբան

Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց, սոցցանցում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը` դա որակելով որպես պատմական խայտառակություն։

ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Որոշումը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։

Leave a Comment