
Նախարարը նախ ընդգծեց՝ հազվագյուտ մետաղներն այն մետաղներն են, որոնք ծայրահեղ կարևոր են շատ կոնկրետ արտադրատեսակների, օրինակ՝ չիպերի, կիսահաղորդիչների արտադրության համար:
«Մենք հիմա մի շղթա ենք փորձում ամբողջացնել: Ընդհանրապես, եթե նկատել եք, ամբողջ աշխարհն այսօր մի յուրօրինակ մրցավազքի մեջ է հայտնվել կրիտիկական մետաղների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության և մատակարարման շղթայի նոր ուղիների հաստատման հարցում:
Ես պետք է հպարտությամբ ասեմ, և սա ամենևին չափազանցություն չէ, որ ՀՀ-ն այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն՝ հայտնվելու այդ նոր մատակարարման ճանապարհների վրա, դառնալու այդ ճանապարհների, լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից, օղակներից մեկը:
Այս բոլոր քայլերն ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում»,- ասաց նա: