Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 44/4 հասցեում կառուցվող էլիտար բազմահարկ շենքում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ չբնակեցված էլիտար շենքի հարկերում առաջացած կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներին շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։
Տարածքը գազաֆիկացված չէ։ Իսկ ըստ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված տեղեկությունների՝ կրակն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։