ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ՝ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին, տեղեկանում ենք տարածած հայտարարությունից։
«Համագումարը խորապես մտահոգված է Բաքվի կողմից Ադրբեջանում անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ ու նրանց անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակելու կոչ է անում»,- ասվում է հաղորդագրությունում։
