ԱՄՆ պետքարտուղարին օդանավակայանում կդիմավորի Արարատ Միրզոյանը. ինչ է սպասվում




 

Հայկական ժամանակ. Մի քանի ժամից սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան:


 


Մայիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Ռուբիոյի Երևան այցի մասին։


 


Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին կդիմավորի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:


 


Այնուհետև կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


 


Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի ասուլիսը:


 


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ երկուշաբթի օրը հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ Ռուբիոն Միրզոյանի հետ կհանդիպի Երևանի ժամանակով ժամը 15:30-ին, իսկ ժամը 16:00-ին նրանք կստորագրեն հուշագիրը, որի բովանդակությունը չի հրապարակվում։


 


 


Leave a Comment