Երևանի մի շարք հասցեներում գազանջատում է

Երևանի մի շարք հասցեներում գազանջատում է

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, 13-րդ փողոց-նրբանցքի, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոց-նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մայիսի 26-ին ժամը 10:30-ից մինչև մայիսի 27-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական Ջրաշեն թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մայիսի 26-ին ժամը 09:30-ից մինչև մայիսի 27-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի, Տիգրան Մեծի, Զավարյան, Սևանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment