Հայաստանի՝ սպառնալիքի աղբյուրից պաշտպանություն գտնելու փորձերը ափսոսանք են առաջացնում․ Շոյգու

Հայաստանի՝ հովանավորություն գտնելու ցանկությունը հենց սպառնալիքի աղբյուրից ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

«Խնդիրները շատ են, և դրանք շատ ավելի արդյունավետ է լուծել միասին։ Ափսոս է, որ կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրից», — ասել է նա։

Շոյգուի խոսքով՝ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը՝ երկրի ու ժողովրդի ապագայի համար։

Leave a Comment