Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ, բայց դա նրանց ընտրությունն է․ Շոյգու



ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում հենց սպառնալիքի աղբյուրի մոտ, սակայն հավելել է, որ դա իրենց ընտրությունն ու պատասխանատվությունն է։


«Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում անմիջական սպառնալիքի աղբյուրի մոտ։ Բայց դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և իր երկրի ու իր ժողովրդի ապագայի հանդեպ նրա պատասխանատվությունը»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment