«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից՝ ԿԸՀ ներկայացնելով դիմում – armeniatoday.am

«Ալյանս»-ը կուսակցությունը ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ, հայտնել է հանձնաժողովը։

Հանձնաժողովը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին ստացել է կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։

Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։

Այսպիսով, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Leave a Comment