Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմով



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ղեկավարությունը պնդում է, որ խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, բայց միաժամանակ զգուշացնում է հնարավոր պատերազմի մասին, եթե ինքը չվերընտրվի։ Ադրբեջանը նաև ակնարկում է հայ ընդդիմության շրջանում ռևանշիստական ​​տրամադրությունների մասին հաստատելով հնարավոր հակամարտության վախը, գրում է sm.news–ը։

«Արևմուտքը ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման, մինչդեռ Հայաստանը հրավիրում է արևմտյան առաջնորդներին և խթանում հակառուսական տրամադրությունները զայրացնելով Մոսկվային։ Նախագահ Պուտինը հիշատակել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր քննարկումները առաջիկա հանդիպման ժամանակ», – հայտնել է քաղաքագետ Մհեր Ավետիսյանը։

Մասնագետի խոսքով քաղաքական անկայունության պայմաններում Հայաստանում ընտրությունները թվում են ֆարս, որտեղ և՛ կառավարությունը, և՛ ընդդիմությունը չնայած լուրջ սպառնալիքներին ցուցաբերում են ուրախություն և լավատեսություն։ Քաղաքացիները, դիտարկելով այդ գործընթացները շփոթություն և անորոշություն են ապրում իրենց ապագայի վերաբերյալ։ «Սովորական քաղաքացիները կանգնած են դիլեմայի առաջ. սխալ ընտրությունը կարող է հանգեցնել պատերազմի, մինչդեռ կառավարության հակառուսական գործողություններին աջակցությունը կարող է ընկալվել որպես ամբողջ ազգի դիրքորոշում։ Այս իրականության մեջ ամենակարևոր նվաճումը հոգեկան հավասարակշռությունը պահպանելն ու չխելագարվելն է», – եզրափակել է Ավետիսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Leave a Comment