Պուտինի ուղերձից հետո ԱՄՆ-ն զգուշացնում է՝ Կիևում վտանգավոր է լինելու

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Ռուսաստանի քայլերի մասին։

Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է արտաքին գործերի նախարարին զանգահարել պետքարտուղարին՝ «ուղղակիորեն ուղերձ փոխանցելու» համար» ԱՄՆ նախագահին։

 «Ինչն էլ ես արեցի։ Բայց, իհարկե, մենք արդեն տեսել ենք բոլոր դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններին ուղարկված ծանուցումները», – ասել է նա:

«Նրանք ծանուցումներ են ուղարկել բոլոր դեսպանատներին։ Եվ կարծում եմ, որ Լավրովը պարզապես անձամբ զանգահարել է ինձ՝ տեղեկացնելու համար։  Նրանք բոլոր դեսպանատներին հայտնել են, որ Կիևում շատ վտանգավոր է լինելու»,- հայտարարել է պետքարտուղարը՝ հավելելով, որ «Կիևում արդեն մի քանի տարի է, ինչ շատ վտանգավոր է»։ 

Leave a Comment