Համաներում, գույքահարկի նվազում. նախընտրական ո՞ր առաջարկներն է կարևորում պատգամավորը – Նորություններ 26.05.2026

7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում.

-կրկնակի կրճատել գույքահարկը
– ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ
– առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ
– ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը
– պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար
– կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար
– հայտարարել համաներում

ԱԺ “Հայաստան” խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյան

Leave a Comment