Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ

Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս նախորդ տարի տեղադրվել էր երկու աղբաորսիչ ցանց։

Դրանք տեղակայված են Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների` գետի հունային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment