Երևան կատարելիք այցի ընթացքում պետքարտուղար Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր կստորագրի իր հայ գործընկեր արարատ Միրզոյանի հետ: Սա բխում է ԱՄՆ պետքարտուղարի հրապարակված ժամանակացույցից:
Հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։
Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուբիոյի՝ Երևան այցի մասին։ Նախարարությունը պարզաբանել է, որ հանդիպումից հետո Ռուբիոն և Միրզոյանը կստորագրեն երկկողմ փաստաթղթեր, և երկու կողմերն էլ հանդես կգան մամուլի հայտարարություններով։